Միջազգային Քաղաքականություն 

Ի՞նչ են քննարկել Վլադիմիր Պուտինը և Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի ուղղությամբ երկու երկրների միջև փոխգործակցության հարցերը։ Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Հաղորդվում է, որ խոսակցությունը տեղի է ունեցել իսրայելական կողմի նախաձեռնությամբ։

«Քննարկվել են երկկողմ օրակարգում առկա մի շարք արդիական հարցեր, ներառյալ՝ հաշվի առնելով Ռուսաստանի նախագահի պլանավորված այցն Իսրայել 2020 թվականի հունվարին: Բացի այդ, արծարծվել են Սիրիայի ուղղությամբ ռուս-իսրայելական փոխգործակցության հարցերը»,-ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նույն շարքից