Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Երեխեք, եկեք նկարվենք, հետո կայքից նկարը կքաշեք. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Հայաստանի հյուսիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը շարունակվում է: Բացի երկրաշարժի զոհերի հիաշատակին ծաղիկ խոնարհելուց, վարչապետը նաև զրուցում է քաղաքացիների հետ, որոնց հիմնական հարցը մեկն է՝ երբ են տուն ստանալու:

Բոլոր հարցերի պատասխանը մեկն է՝ պետությունը տուն կամ տան փող կտա բոլոր նրանց, ում նկատմամբ պարտավորություն ունի ու չի կատարել:

Փաշինյանը նաև լուսանկարվում է երեխաների հետ՝ հուշելով, թե որտեղից կարելի է հետո վերցնել լուսանկարները. «Երեխեք, եկեք նկարվենք, հետո կդնենք կայք, այնտեղից կքաշեք»:

Նույն շարքից