Միջազգային Քաղաքականություն 

ՆԱՏՕ-ն երկիրը մենակ է թողել ահաբեկչության դեմ պայքարում․ Թուրքիայի պաշտպանության նախարարը մեղադրել է ՆԱՏՕ-ին

analitik.am

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեղադրել է ՆԱՏՕ-ին ահաբեկիչների դեմ պայքարում իր երկրին միայնակ թողնելու մեջ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ի վերջո ոչ մի պայմանավորվածություն ձեռք չբերվեց: Մենք մնացինք միայնակ ահաբեկչության դեմ պայքարում: Որոշ շրջանակներ փորձում են մեկնաբանել այն քայլերը, որոնք մենք արել ենք մեր ազգային անվտանգության համար՝ ՆԱՏՕ-ին անտեսելով: Այս պնդումներն, իհարկե չեն  համապատասխանում փաստերին»,-ասել է Աքարը։

Նա հավելել է, որ Թուրքիան շարունակում է «արդյունավետորեն կատարել» ՆԱՏՕ-ի նկատմամբ ստանձնած պարտավորություններն՝ ունենալով դաշինքում երկրորդ ուժեղագույն բանակը և պաշտպանության համար հատկացնել ՀՆԱ-ի 1,9 տոկոսը:

Նույն շարքից