Հասարակություն 

Մենք քեզ շինթույլտվություն, դու մեզ՝ շաուրմայանոց աշխատեցնելու տարածք. Սա ուղղակիորեն զազրելի է /լուսանկարներ/

analitik.am

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանն իր էջում գրում է.

«Ավան վարչական շրջան, մեր օրեր...

Խուդյակով 188/2-ի հարևանությամբ։

Ապօրինի շինարարությունն այ այսպես է լինում. մայթը զավթել և փակել նույնիսկ հետիոտնային անցումը։

Սա ուղղակիորեն զազրելի է։ Ու՞ր են նայում վարչական շրջանի ղեկավարների աչքերը։

Ասում են՝ փոխթաղապետը ձեռք է բերել պայմանավորվածություն. մենք քեզ շին. թույլտվություն, դու մեզ մի քանի տարի շաուրմայանոց աշխատեցնելու տարածք։

Պահանջում եմ անմիջապես քանդել ապօրինությունը, և ինչպես քաղաքապետն է հաճախ ասում, մայթը վերադարձնել քաղաքացիներին»։

 

Նույն շարքից