Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Երկար տարիներ մղձավանջներ ունեի. Արմեն Սարգսյանի մասնակցությամբ արխիվային տեսանյութ է հրապարակվել

analitik.am

Հայաստանը Երևանը չէ, իսկ եթե Երևանից դուրս ենք գալիս, համար երկուսը Գյումրին է: Մի ժամանակ հայրաքաղաք էին ասում: Իմ առաքելությունը տեսնում եմ նրանում, որպեսզի կյանքը, սերը վերադարձնենք Գյումրի, որպեսզի յուրաքանչյուր հայ Ամանորն անցկացնի ոչ թե դրսում, այլ Գյոմրիում, որը շատ բան կարող է առաջարկել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով Գյումրիում է:

Նախագահի խոսքերով, հիմա պետք է միասին անել այնպես, որ կյանքը վերադառնա Գյումրի, որպեսզի օրինակ 10 տարի հետո հարց չլինի, թե ինչու այդպես չարվեց:

Նախագահին նաև հիշեցրեցին նրա այցը Գյումրի, երբ վարչապետ էր ու առաջին անգամ այդ կարգավիճակով այցելեց Հայաստանի երկրորդ քաղաք:

Սարգսյանը հիշեց, որ Գյումրի գնալիս կարծել է, որ մարդիկ իրեն դժվար կընդունեն. «Երկար տարիներ մոռացված մարդիկ էին, այն օրերին սարսափելի էր, թե ինչպես ու որտեղ են ապրում մարդիկ: Ես պատրաստ էի ամեն խոսքի ու վերաբերմունքի, որը պետք է կրեի որպես երկրի վարչապետ: Սակայն հակառակը եղավ, մարդիկ ինձ ջերմ ընդունեցին: Մի տատիկ ինձ իր տուն հրավիրեց: Նա չտարավ իր տնակ, որ ասի, թե ինչ վատ է ապրում, նա ինձ տարավ տուն, որպեսզի հյուրասիրի: Նա իր սիրտը բացեց, իր ունեցածը կիսեց ինձ հետ: Գյումրեցիների արժանապատվությունն ու սերը «մեծ բեռ» դարձավ ինձ համար: Հետո ես առողջության պատճառով չկարողացա շարունակել իմ գործը, իսկ այսօր կարող եմ ասել, որ երկար տարիներ մղձավանջներ ունեի, երազում Գյումրին էի տեսնում: Համարեք, որ ես էլ գյումրեցի եմ ու ուզում եմ այստեղ մոտ ապագայում տուն առնել»:

Նույն շարքից