Հաջորդ տարի ԱՄՆ ազգային արխիվը կցուցադրի ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիին սպանած փամփուշտը։ Փամփուշտի վիրտուալ պատճեները հասանելի կլինեն առցանց կատալոգում։ Այս մասին հայտնում է Լենտան։
Ջոն Քենեդիին սպանած փամփուշտի ճշգրիտ եռաչափ օրինակը ստեղծվել է մասնագետների թիմի կողմից։ Փորձագետները կիրառել են մանրադիտակով կիզակետային տատանում մեթոդը, երբ օբյեկտը պատճենահանվում է տարբեր կիզակետային ոսպնյակների միջոցով։ Մասնագետների խոսքերով, փամփուշտի պատճենահանումը երկար ժամանակ է պահանջել։
Թվայնացված փամփուշտը կցուցադրվեն Ազգային արխիվի ցուցահանդեսի ժամանակ, որը կմեկնարկի 2020 թվականի սկզբին։ Ըստ գերատեսչության ներկայացուցիչների, արխիվը թվայնացվել է փամփուշտը, քանի որ մինչ օր ստանում է բազմաթիվ հարցումներ նրանց կողմից, ովքեր ցանկանում են սեփական աչքերով տեսնել պատմական արտեֆակտները: