Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոս Օլեգ Սոկոլովի փաստաբանը՝ Ալեքսանդր Պոչուևն ասել է, որ իր պաշտպանյալը վերջին հանդիպման ժամանակ թուղթ ու գրիչ է խնդրել։ Այս մասին հայտնում է Լայֆը:
«Պաշտպանի հետ հանդիպումներն անցկացվում են շաբաթը մեկ անգամ՝ այնպիսի պայմաններում, որոնք թույլ չեն տալիս իրականացնել լիարժեք պաշտպանություն, ինչպես նաև այլ անձանց ներկայությունը: Օլեգ Սոկոլովի վիճակը գոհացուցիչ է, նա միայն գրիչ և թուղթ է խնդրել՝ իր աշխատանքները գրելու համար»,-ասել է փաստաբանը:
Իրավապաշտպանը նաև նշել է, որ հասարակական դիտորդական հանձնաժողովի որոշ ներկայացուցիչներ, փոխարենը վերահսկելու բանտարկյալի իրավունքների պահպանումը, ակտիվորեն հարցազրույցներ են տալիս՝ բացահայտելով ամբաստանյալի անձնական կյանքի մանրամասները:
«Այն փաստը, որ մարդկային ողբերգությունը դառնում է արյունոտ «մաստակ», որով դեղին մամուլը սնում է հասարակ մարդկանց՝ սարսափելի է»,-ասել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոս Օլեգ Սոկոլովը նույն համալսարանի 24-ամյա ուսանողուհի Անաստասիա Եշչենկոյին սպանության կասկածանքով ձերբակալվել է նոյեմբեր 9-ին, երբ փորձել է գետում խորտակել իր զոհի ձեռքը: