Հասարակություն 

ԱԴԾ հարբած գնդապետը ծեծել է բժիշկներին, ովքեր փորձել են օգնել իրեն

analitik.am

Մոսկվայի կենտրոնում ՌԴ ԱԴԾ գնդապետը ծեծի է ենթարկել շտապօգնության բժիշկներին, ովքեր փորձել են հենց իրեն առաջին օգնություն ցույց տալ:

Միջադեպը տեղի է ունեցել այս գիշեր: Նախնական տեղեկություններով, սպան բարում է եղել, որտեղից հարբած դուրս գալուց հետո ընկել է ասֆալտին ու վնասել գլուխը: Ականատեսները շտապօգնություն են կանչել: Դեպքի վայր հասած բժիշկները ուշքի են բերել գնդապետին, ով ակնթարթներ անց հարձակվել է նրանց վրա:

Բժիշկները ստիպված ոստիկանություն են հրավիրել:

Նույն շարքից