Հասարակություն 

Մայրը դուրս է եկել կոմայից, երբ լսել է, թե ինչպես է 2-ամյա դուստրն ուտել ուզում

analitik.am

Արգենտինայում 42-ամյա Մարիա Լաուրու Ֆերեյրուն դուրս է եկել կոմայից, երբ լսել է, թե ինչպես է իր 2-ամյա դուստրն ուտել ուզում:

Հրաշքը տեղի է ունեցել 30 օր անց այն բանից հետո, երբ կին կոմայի մեջ է հայտնվել անհայտ անձի կողմից հարձակումից հետո:

Հրաշքին չեն հավատացել նույնիսկ բժիշկները, ովքեր օրեր առաջ հարազատներին արդեն տեղյակ էին պահել, որ Մարիան մահանալու է: Նույնիսկ որոշվում էր նրա օրգանների նվիրատվության հարցը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, հրաշքին հավատացել է միայն Մարիայի ամուսինը:

Նույն շարքից