Հասարակություն 

Լիպեցկի քաղաքապետը վատ բան չի տեսնում, որ հայհոյել է շինարարներին

analitik.am

Լիպեցկի քաղաքապետ Եվգենյա Ուվարկինան հայտարարել է, որ որևէ մեկին չի վիրավորել տեսանյութում, որում լսվում է, թե ինչպես է հայհոյում շինարարներին, որոնք պետք է լինեին այգում, բայց բացակայում են:

Քաղաքապետը նշել է, որ ծայրաստիճան բարկացած է եղել, քանի որ աշխատողներն աշխատանքային ժամին բացակայել են այգուց. «Ես տեսանյութը նկարեցի ու ուղարկեցի աշխատանքային խմբի չատին: Դա անձնական զրույց էր, որի ընթացքում ես որևէ մեկին չեմ վիրավորել: Չատի անդամներից ինչ-որ մեկը սխալ է վարվել այն հրապարակելով»,-ասել է Ուվարկինան:

Չինովնիկը նաև հավելել է, որ իր գործողությունների շնորհիվ այգում աշխատանքը սկսել է եռալ:

Նույն շարքից