Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Մեկնարկել են Պուտինի ու Լուկաշենկոյի բանակցությունները. Լուկաշենկոն հենց սկզբից պայման է դրել /տեսանյութ/

analitik.am

Մեկնարկել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները:

Բանակցությունների հենց սկզբից Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը պարաստ է Մոսկվայից գազ գնել 200 դոլարով:

«Մեզ հավասար պայմաններ են պետք: Մենք էժան գազ ու նավթ չենք խնդրում: Մենք պատրաստ ենք 200 դոլարով գազ գնել: Սակայն կարևոր է, որ հավասար պայմաններ լինեն: Եթե մեր արտադրամասերն այդ գնով են գազը գնում, թող մրցակիցներն էլ նույն գնով գնեն»,-ասել է նա:

Նշենք, որ բանակցությունների գլխավոր թեմաներից մեկն էլ լինելու է Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրացիան: Լուկաշենկոն արդեն հայտարարել է, որ իր երկիրը երբեք չի լինի այլ երկրի, այդ թվում նաև Ռուսաստանի կազմում:

Նույն շարքից