Միջազգային Քաղաքականություն 

Դա ֆանտաստիկ կլիներ․ Կիևում ցանկանում են, որ Պուտինը դառնա «խաղաղության աղավնի»

analitik.am

Ուկրաինան կցանկանար, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 9-ին ելույթ ունենար «Նորմանդյան ձևաչափով» գագաթնաժողովին որպես «խաղաղության աղավնի»։ Այս մասին ըստ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի փակ հանդիպման արդյունքների, հայտարարել է խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Տարբերակը, թե Պուտինը «խաղաղության աղավնի» կլինի, դա ինչ-որ ֆանտաստիկ բան է, սակայն մենք իսկապես կցանկանայինք, որ այդպես լինի»,-ասել է Դանիլովը։

Նրա խոսքերով, բանակցությունների ցանկացած արդյունքի դեպքում Ուկրաինան տարբերակներ ունի․ «Եթե մենք պայմանավորվենք մասնակի կամ լիարժեք, ցանկացած դեպքում մենք ունենք հինգ տարբերակ»,-ասել է նա։

Դանիլովն ավելացրել է, որ Ուկրաինայի համար Ղրիմի հարցը մնում է առանցքային և դուրս չի գա օրակարգից․ «Դուք գիտեք, որ հաջորդ տարի մեր երկրում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, և մենք շատ կցանկանայինք, որ այդ ընտրություններն անցկացվեին Ուկրաինայի ամբողջ տարածքում։ Ես կցանկանայի, որ այն անցկացվեր նաև Ղրիմում, սակայն այս պահին, ցավոք, դա անհնար է»,-ասել է նա։

Նույն շարքից