Բարի օր Հասարակություն 

Պուտին-Լուկաշենկո հանդիպմանը հոսանքն անջատվել է. Նախագահներն իրենց չեն կորցրել

analitik.am

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման ժամանակ հոսանքն անջատվել է: Այս մասին հայտնում է Լենտան:

Հայտնվում է, որ հոսանքն անջատվել է այն բանից հետո, երբ նախագահները ողջունել են իրար ու հանդես եկել ողջույնի խոսքով:

«Էլեկտրականությունը վերջացավ»,-կատակել է Պուտինը:

«Սա հաստատ Դիմա Պեսկովի ձեռքի գործն է, ես գիտեմ»,-պատասխանել է Լուկաշենկոն:

Նշենք, որ նախագահների բանակցություններն ընթանում են Սոչիում:

Նույն շարքից