Հասարակություն 

Երկրաշարժի ժամանակ 2 տարեկան եմ եղել ու ոչինչ էլ չեմ հիշում, երբեք չեմ էլ ցանկանա հիշել. Իմ քայլի պատգամավոր

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր էջում գրում է.

«Արդեն 31 տարի...

Երկրաշարժի ժամանակ ես մանկապարտեզում եմ եղել, ընդամենը 2 տարեկան ու ոչինչ էլ չեմ հիշում, երբեք չեմ էլ ցանկանա հիշել, երևի բախտս բերել է...

Բայց մեր սերնդի ցանկացած գյումրեցու մանկության ամենաջերմ օրերն անցել են երկրաշարժի հետևանքով առաջացած փլատակներում, փոշոտ ու կեղտոտ փողոցներում...

Հիմա, որ հիշում եմ, մարմնովս սրսուռ է անցնում...10֊12 տարեկան դպրոցական երեխաներով բարձրանում էինք փլված վիճակում գտնվող նախկին Շիրակ հյուրանոցի կտուր, զարմանում բարձրությունից...
Իսկ բարձրանալը շատ դժվար էր, քանի որ աստիճանների կեսը չկային...Այսօր՝ 31 տարի անց, Շիրակ հյուրանոցի շենքը կառուցվում է...Սարսափելի

ժամանակներ էին, բայց քաղցր հիշողություններով լեցուն, լավ կամ վատ, բայց դա հենց մերն էր, մեր սերնդինն էր, մեր մանկությունն էր...

Հիմա անցել է արդեն 31 տարի ու մեր սերունդը, որքան էլ որ դժվար է, փորձում է կառուցել 31 տարի առաջ աղետալի երկրաշարժի քանդածը ու ամեն ինչ անում է, որ աշխարհի առաջ կանգնի ուղիղ ողնաշարով: Մեր սերունդը բարեկեցիկ կյանք ու բարեկեցիկ քաղաք է ուզում ու շատ շուտով հասնելու ենք դրան, բան չի մնացել...

Իսկ նրանք, ովքեր 31 տարի ոչինչ չեն արել կամ լինելով բուն պրոցեսում՝ հնարավորինս խոչընդոտել են գյումրեցու արժանապատիվ ապրելու իրավունքին, ովքեր կերել են մարդկանց հասանելիք բնակարաններից թեկուզ 1 դրամ, նրանք բոլորն են կանգնելու մեծ դատաստանի առաջ, նրանք այս սերնդի աչքերի մեջ երբեք չեն կարողանալու նայել:

Այսօր Գյումրիս ծաղկում է, այսօր մենք բոլորով լծված ենք այս կարևոր գործին, ես, համենայնդեպս, անելու եմ ամեն բան, որ մեր երեխաները չապրեն, չտեսնեն այն մանկությունը, որտեղ մենք են ապրել, որն իմ համար այնքան քաղցր է, որ իմ համար մի մեծ դասագիրք է...

Հանգչեք խաղաղությամբ մեր քույրեր, եղբայրներ, մայրեր ու հայրեր...»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից