Հասարակություն 

Հայտնի է, թե ինչպես կարելի է լուսանկարին նայելով որոշել մարդու եկամտի չափը

analitik.am

Գլազգոյի ամերիկյան համալսարանի հետազոտողները պարզել են, որ մարդու լուսանկարին նայելով կարելի է բավականին ճշգրիտ որոշել նրա եկամտի չափը: Գիտնականները փորձարկման ժամանակ մի խումբ մարդկանց ցույց են տվել սև և սպիտակ լուսանկարներ՝ դեմքի չեզոք արտահայտություններով և խնդրել են նշել լուսանկարում պատկերված մարդկանց եկամտի մոտավոր չափը: Այս մասին հայտնում է buro247-ը։

Ուսումնասիրության համար գիտնականները վերցրել են տարեկան ավելի քան 150 հազար դոլար և 35 հազար դոլար եկամուտ ունեցող մարդկանց լուսանկարները։ Հարցվածների գրեթե 70 տոկոսը ճիշտ է որոշել լուսանկարներում պատկերված մարդկանց եկամտի չափը։

Փորձարկման արդյունքներից պարզ է դարձել, որ աչքերն ու շուրթերն օգնում են ճանաչել հարուստ մարդկանց, իսկ ժպտացող մարդկանց ֆինանսական վիճակը դժվար է եղել որոշելը, քանի որ դա շփոթեցրել է փորձարկման մասնակիցներին։

Նույն շարքից