Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման ժամանակ սրահում հոսանքն անջատվել է:
Նախագահներն իրենց չեն կորցրել, սկսել են կատակներ անել՝ կարծիք հայտնելով, որ ամեն ինչի ետևում կանգնած է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ավելի ուշ պարզվել է, որ ամեն ինչ ավելի պարզ է. Ներկա լրագրողներից մեկը պատահաբար դիպչել է անջատիչին՝ «հոսանքազրկելով» սենյակը:
Հիշեցնենք, որ հանդիպումն ընթանում է Սոչիում: