Հասարակություն 

Տյումենում բնակելի շենքում գազի պայթյունից մեկ մարդ է մահացել

analitik.am

Տյումենի Պավել Շարովի փողոցի 10 հասցեում գտնվող բնակելի շենքում գազի պայթյունից մեկ մարդ է մահացել, ևս երեքը վիրավորվել: Այս մասին ասված է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ, փոխանցում է Լայֆը:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ պայթյունը տեղի է ունեցել քառահարկ շենքի առաջին հարկում: Պատահարի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ 3-ը: Հրդեհը վերացվել է հաղորդագրության ստացումից 20 րոպե անց:

Նույն շարքից