Հայ շախմատիստ Գաբրիել Սարգսյանը Էստոնիայում տեղի ունեցած մրցաշարում դարձել է Եվրոպայի արագ շախմատի չեմպիոն:
Շախմատիստը հնարավոր 13 միավորից վաստակել է 10,5 միավոր՝ լրացուցիչ ցուցանիշներով գերազանցելով ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովին և ռուս Ալեքսանդր Ռյազանցևին: