Հասարակություն 

Աղանդավորների կողմից սպանված տղայի եղբորը տեղափոխել են հոգեբուժարան

analitik.am

Եկատերինբուրգում աղանդավոր ծնողների կողմից սպանված տղայի եղբորը տեղափոխել են հոգեբուժարան:

12-ամյա տղան պատմել է, որ ինքը ծնվել է Շվեյցարիայում, 6 տարեկանում իրենց ընտանիքը տեղափոխվել է Բելոռուսիա, իսկ վերջին 2 տարիները ապրել են Ռուսաստանում, սակայն ինքը ոչ մի տեղ չի սովորել:

Տղան գիտի անգլերեն, գերմաներեն և ռուսերեն: Նրավիճակը կայուն է համարվում, սակայն նա չափազանց ինքնամփոփ է և լռակյաց:

Հիշեցնենք, որ եղբոր մահվան մասին հայտնի է դարձել նոյեմբերի 28-ին, սակայն ամենայն հավանականությամբ նա մահացել է նոյեմբերի 5-ին: Նրա սպանության մեջ մեղադրվում են ծնողները, որոնք նախնական տվյալներով հարելով ինչ-որ աղանդի՝ դաժանաբար մտրակել են երեխային՝ նրա միջից դևերին քշելու նպատակով, ինչի արդյունքում 9-ամյա տղան մահացել է:

Նույն շարքից