Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ տանիքում. տուժածներ չկան

analitik.am

Դեկտեմբերի 7-ին, ժամը 19:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Անդրանիկի փողոցում գտնվող տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Անդրանիկի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում գտնվող շինության տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:10-ին, մարվել՝ 20:46-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 35 քմ:

Նույն շարքից