Քաղաքականություն 

Ժիրինովսկին խոսել է Ելցինի «ամենամեծ հանցանքի» մասին

analitik.am

Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի ամենամեծ հանցանքը համարել է Բելովեժսկի համաձայնագրի ստորագրումը:

Քաղաքագետը Ելցինին և համաձայնագիրը ստորագրած այլ անձանց անվանել է լիազորություններ չունեցող «մի բուռ քաղաքացիներ»՝ նշելով, որ ԽՍՀՄ-ի լուծարման համար ոչ մի հիմք չկար:

«Թեև մարդկության պատմության մեջ տեղի են ունեցել ոչ քիչ ռազմական և պետական հեղաշրջումներ, բայց ոչ ոք երբեք չի լուծարել երկիրը», - ասել է Ժիրինովսկին:

ՀԻշեցնենք, որ 1991թ. դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի, Ուկրաինայի ու Բելառուսի նախագահներ Բորիս Ելցինը, Լեոնիդ Կռավչուկն ու Ստանիսլավ Շուշկևիչը բելառուսական Բելովեժսկի որսորդական տանը ստորագրեցին Բելովեժսկի համաձայնագիրը, որի ներածության մեջ ասվում էր. «ԽՍՀ Միությունը դադարեցնում է իր գոյությունը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և աշխարհաքաղաքական իրողություն»:

Իսկ 2005թ. ՌԴ այն ժամանակվա նախագահ Վլադիմիր Պուտինը ԽՍՀՄ փլուզումն անվանեց XX դարի «խոշորագույն աշխարհաքաղաքական աղետը»:

Նույն շարքից