Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ն խոսել է Ուկրաինային ռազմական օգնություն հատկացնելու պայմանների մասին

analitik.am

ԱՄՆ Պաշտպանության նախարար Մարկ Էսպերը նշել է Ուկրաինային ռազմական օգնություն հատկացնելու պայմանները:

Էսպերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հաշվի է առնելու, թե արդյոք Ուկրաինայում պայքարում են կոռուպցիայի դեմ: «Մենք միշտ պետք է ստուգումներ անցկացնենք: Մենք միշտ դիտարկում ենք, ինչպես է օգնությունը կիրառվում, ինչպես նաև արդյոք նրանք պայքարում են կոռուպցիայի դեմ», - ասել է Էսպերը:

Նախարարը նաև հաստատել է, որ շուտով Կիևը կստանա հերթական տրանշը: Նրա խոսքով՝ ընդհանուր գումարը կկազմի 250 միլիոն դոլար:

Նույն շարքից