Հասարակություն Պատահարներ 

Ավտոմեքենայի շարժիչի հատվածն ամբողջությամբ այրվել է

analitik.am

Դեկտեմբերի 8-ին, ժամը 08:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:57-ին, մարվել՝ 09:08-ին:

«Nissan Altima» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածն ամբողջությամբ այրվել է:

Նույն շարքից