Հասարակություն Պատահարներ 

ՃՏՊ Հերացու և Խանջյան փողոցների խաչմերուկում. կա տուժած

analitik.am

Դեկտեմբերի 8-ին, ժամը 02:50-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու և Խանջյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ա., ծնված 1984 թ.)  բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների օգնությամբ վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նույն շարքից