Հասարակություն 

Կապիկը հենց այսօր կտեղափոխվի Կենդանաբանական այգի. Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կապիկը հենց այսօր կտեղափոխվի Կենդանաբանական այգի

Երեկվանից մամուլում ահազանգ կար, որ Գյումրու «Օազիս» ռեստորանում պահվում է կապիկ, որի պահպանման պատշաճ պայմանները չեն ապահովվում։

Քիչ առաջ զրուցեցի ռեստորանի սեփականատերերի հետ, ովքեր ասացին, որ իրենք պարբերաբար դիմել են Կենդանաբանական այգու նախկին տնօրինությանը՝ կապիկին հանձնելու համար, սակայն որեւէ արձագանք չեն ստսցել։

Հենց նոր խոսեցի Կենդանաբանական այգու նորանշանակ տնօրեն Վլադիմիր Սիմոնյանի հետ, ներկայացրեցի իրավիճակը եւ հենց այս պահին այգու տնօրենը, բժիշկների խմբի հետ մեկնում է Գյումրի՝ կապիկին Երեւանի Կենդանաբանական այգի տեղափոխելու համար։

Շնորհակալ եմ նոր տնօրենին՝ օպերատիվ արձագանքի համար։

Կապիկն այսօր արդեն կլինի Կենդանաբանական այգում»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից