Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանը Վրաստանից քայլերի է սպասում ավիաչվերթների արգելքը չեղյալ հայտարարելու համար. Բուրջանաձե

analitik.am

Թբիլիսին պետք է անի Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլը, որպեսզի նպաստի հուլիսի 8-ին ՌԴ-ի կողմից ավիաթռիչքների արգելքի չեղարկմանը: Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան» կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն՝ անդրադառնալով Մոսկվա կատարած իր այցին:

«Քանի որ վերջին անգամ ամռանը ռուս-վրացական հարաբերությունների վատթարացումը կապված էր Վրաստանի իշխանությունների անպատասխնատու գործողությունների, ինչպես նաև երկրի նախագահի ամենևին չմտածված հայտարարության հետ, վրացական կողմը պետք է անի առաջին քայլը», - ասել է Բուրջանաձեն:

Նա նաև հավելել է, որ Մոսկվա կատարած իր այցի ժամանակ ՌԴ արտգործնախարարությունում հայտնել են ավիաչվերթների վրա դրված արգելքը չեղարկելու պատրաստակամության մասին, ինչը պետք է դիտել իբրև  դրական ազդանշան:

Նույն շարքից