Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչպես առավոտյան արթնանալ լավ տրամադրությամբ:
Առաջին միջոցը անկողնում աշխատելուց խուսափելն է: Ըստ գիտնականների՝ սոցցանցերում գտնվելը անքնություն է առաջացնում: Նախընտրելի է քնելուց առաջ կարդալ գիրք կամ ամսագիր, ինչպես նաև հաճելի ֆիլմ դիտել:
Սոցհարցումները ցույց են տվել, որ ամերիկացիները տարվա մեջ 300 օր արթնանում են վատ տրամադրությամբ: Դրա հիմնական պատճառը ջերմաստիճանի հետ կապված խնդիրն է: Կան նաև ուրիշ գործոններ, որոնցից են մղձավանջներն ու աղմուկը: