Հայաստան Քաղաքականություն 

Ու ցավալին այն է, որ այդ թերգիտակցումը տարածված է նրանց շրջանում, ում վստահվել է մեր ամենա-ամենա-ամենակարևոր ինստիտուտի՝ ՀՀ կառավարումը. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տարբեր առիթներով բազմիցս հայտնել եմ հավատամքս - ես ինստիտուցիոնալիստ եմ։ Դա նշանակում է արժևորել և կարևորել պետական և այլ հանրային ինստիտուտները՝ որպես կառուցակարգերի ու ընթացակարգերի, ավանդույթի ու քաղաքակրթության սերմանողներ և «մշակներ»։

Իմ համոզմամբ՝ հենց հանրային ամուր ինստիտուտների գոյությունը, դրանց արժեքի հանրային ընկալումը, դրանց անընդհատ կատարելագրծման անհրաժեշտության գիտակցումն են, որ ազգին դարձնում են քաղաքակիրթ։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի (4-րդ դարից) և հայ ավանդական կուսակցություններ (19-րդ դարից) - ահա՛ ժամանակի փորձություն անցած՝ մեր ունեցած քիչ Ինստիտուտները։

Արդյո՞ք բավարար «խնամքով» ենք վերաբերում այդ ինստիտուտներին։ Արդյո՞ք խորապես ընկալում ենք դրանց արժեքը։ Ցավոք՝ ոչ։ Ու շատ ավելի ցավալին այն է, որ այդ թերգիտակցումը տարածված է հատկապես նրանց շրջանում, ում մի կարճ ժամանակով վստահվել է մեր ամենա-ամենա-ամենակարևոր ինստիտուտի՝ Հայաստանի Հանրապետության կառավարումը։

Իսկ թերգիտակցման պատճառները տեսականորեն երեքը կարող են լինել՝ (1) չունեն բավարար որակներ, (2) գաղափարապես ինստիտուցիոնալիստ չեն, այլ դրա հակառակն են՝ պոպուլիստ են, (3) գաղափարապես ազգայինն արժևորող չեն, այլ դրա հակառակն են՝ գլոբալիստ են։

Quadrium non datur»:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից