Հասարակություն Պատահարներ 

Հրշեջ-փրկարարները մարել են վագոն-տնակում բռնկված հրդեհը

analitik.am

Դեկտեմբերի 8-ին, ժամը 14:06-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:32-ին, մարվել՝ 15:00-ին:

Այրվել է 6-րդ փողոցի թիվ 8 հասցեում գտնվող վագոն-տնակի (27 քմ) առաստաղի փայտյա երեսպատումը՝ մոտ 9 քմ:

Նույն շարքից