Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ Ջաղացաձոր գյուղում

analitik.am

Դեկտեմբերի 8-ին, ժամը 15:43-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր գյուղի 1-ի փողոցի տներից մեկի տանիքում ծուխ է նկատվում: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:08-ին, մարվել՝ 18:08-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 15 քմ):

Նույն շարքից