Միջազգային Քաղաքականություն 

Հայտնի է, թե երբ կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղարն ու Սերգեյ Լավրովը

analitik.am

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն դեկտեմբերի 10-ին Վաշինգտոնում հանդիպելու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում է Լայֆը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին։

Ավելի վաղ, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնականը հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարարի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հանդիպման հնարավորության մասին։

Նոյեմբերի վերջին Լավրովը բանակցություններ է վարել Ճապոնիայում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ջոն Սալլիվանի հետ։ Նրանք քննարկել են հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ՝ Սիրիայի և ԿԺԴՀ-ի վերաբերյալ թեմաներ։

Նույն շարքից