Հասարակություն 

Արտակարգ դեպք՝ Երևանում. Կարմիր բերետները ժամանակին հասել են ու փռել ասֆալտին

analitik.am

Այս գիշեր վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի՝ ժողովրդին հայտնի «կարմիր բերետները» Խանջյան փողոցում կանխել են մի քանի «տաքգլուխների» վիճաբանությունը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

«Կարմիր բերետները» մի քանի հոգու բերման են ենթարկել այն ժամանակ, երբ նրանք տաքացած միմյանց հարվածներ էր հասցնելիս եղել: Ու եթե «կարմիր բերետները» ճիշտ ժամանակին ճիշտ տեղում չլինեին, ու նշված անձանց չփռեին ասֆալտին, տաքգլուխները գործի կդնեին ձեռքի տակ ունեցածը: Իսկ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացի, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, ասել են. «Լսել ենք, որ «Սոլո» կարաոկե-ակումբում նստել, իրար հետ կերել-խմել էին, հետո վերջում մի կաթիլ մեղրի պատմությունը վերածվել է տուրուդմփոցի: Բերետները մի քիչ ուշ գային, կարող ա ստեղից դիակներ տանեին: Մի քանի հոգու տարան, որոնցից երկուսը արնաշաղախ էին»:

Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նույն շարքից