Հասարակություն 

Մահացել է ռեփեր Juice WRLD-ը

21 տարեկանում մահացել է հայտնի ռեփեր Juice WRLD-ը (Ջարադ Էնթոնի Հիգինս): Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով TMZ-ին։

Հրապարակման համաձայն՝ Կալիֆոռնիայից թռիչքից հետո ռեփերի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո նրան շտապօգնության մեքենայով տարել են հիվանդանոց: Նշվում է, որ օդանավակայանում քայլելիս հնարավոր է, որ ռեփերը սրտի նոպա է ունեցել: Վերջինս գիտակցության է եղել, երբ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն հետո բժիշկները հայտնել են ռեփերի մահվան մասին: Մահվան ճշգրիտ պատճառը դեռ չի հաղորդվել:

Juice WRLD-ը հայտնի է դարձել 2018 թվականին, երբ լույս է տեսել «Lucid Dreams» երգը, որը գրավել է առաջին տեղը բազմաթիվ թոփ տասնայկներում: Billboard Hot 100-ում նա զբաղեցրել է երկրորդ տեղը: Նրա մյուս երգը՝ «All Girls Are Same»-ը դարձել է հիթ այն բանից հետո, երբ հիփ-հոփ կատարող Lil Yachty-ը թողարկել է ռեմիքս տարբերակը։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից