Հասարակություն 

Գյումրիում ապրելը, դեռ գյումրեցի դառնալ չէ, էդ ուրիշ ձև ունի, իրար չխառնե՜ք. Իմ քայլի պատգամավոր

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր էջում գրում է.

«Դեկտեմբերի 7-ը յուրաքանչյուրիս համար սգո , հիշատակի, հիշողությունների , լավ ու վատ մանկության, ապրումների օր է:

Գյումրին վեր է հառնում , մարդիկ կրկին սկսում են ժպտալ , կյանքը սկսել է ակտիվանալ, ամեն ինչ կարծես ընկնում է իր տեղը : Կարծես ...

Չէ դեռ չի ընկել ու չի ընկնում ...

Ամեն ինչ կվերականգնվի , մարդիկ իրենց բնակարանները կստանան, տնակները կքանդվեն , տանիքները կվերանորոգվեն , փողոցները կարգի կգան ,բայց...

Որտեղ են գյումրեցիները, քիչ են , շաաատ քիչ , կամաց -կամաց տուն են գնում գյումրվա հետ կապ չունեցող մարդիկ: Հա քաղաքը լցվում է , բայց համն ու հոտը չի վերականգնվելու: Գյումրին խասյաթ ունի ու էդ խասյաթը մենակ գյումրեցին է հասկանում , Գյումրին պահանջ ունի ու էդ պահանջը մենակ գյումրեցին կարող է կատարել :

Գյումրիում ապրելը , դեռ գյումրեցի դառնալ չէ, էդ ուրիշ ձև ունի , իրար չխառնե՜ք:

Ես էլ գյումրեցի չեմ , բայց տեսնում եմ թե որքա՜ն և ինչ է պակասում Գյումրու ամբողջական դառնալուն :

Հուսամ , որ գյումրեցիները մի օր կլցնեն Գյումրին իրենցով:

Առանձնահատկությունը մենակ շենքով չէ այլ մարդկանցով:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից