Հասարակություն 

Բնակիչներին արգելել են մահանալ հանգստյան և տոն օրերին․ Ֆրանսիական կոմունայի քաղաքապետը որոշում է հրապարակել

analitik.am

Ֆրանսիական Լա Գրել կոմունայում, որտեղ ապրում է մոտ 900 մարդ, քաղաքապետ Իզաբել Դյուժելն արգելել է տեղի բնակիչներին մահանալ հանգստյան և տոն օրերին։ Համապատասխան որոշումը հրապարակվել է կոմունայի պաշտոնական կայքում, փոխանցում է Լենտան։

Այս որոշումը կայացվել է, որպեսզի հասարակության ուշադրությունը հրավիրեն տարածաշրջանում բժիշկների կրիտիկական պակասի վրա․ «Հանգստյան և տոն օրերին իրենց տներում մահանալ արգելող սադրիչ որոշման ետևում թաքնված է բազմաթիվ բնակիչների սարսափելի դժբախտությունը, որն առաջացել է առողջապահության հետ կապված խնդիրների արդյունքում»,-ասել է քաղաքապետը։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Դյուժելն անցյալ շաբաթ ստիպված է եղել դիմել հարևան շրջանի բժշկին, որպեսզի վերջինս հաստատի տեղի բնակիչներից մեկի մահը, սակայն այդ պահին բժիշկն աշխատանքի վայրում չի եղել, իսկ շտապօգնության ծառայությունը գտնվում է մեկ այլ տարածաշրջանի ենթակայության տակ, որտեղ նույնպես մասնագետների պակաս կա։

Նույն շարքից