Ռուսաստանի Պետդումայի «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Շամսայիլ Սարալիևը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Արթուր Վանեցյանի ծնունդը:
Վանեցյանը երեկ դարձավ 40 տարեկան:
«Սրտանց շնորհավորում եմ մեր հարգարժան եղբոր՝ եղբայրական Հայաստանի հայտնի քաղաքական ու պետական գործիչ գեներալ Արթուր Վանեցյանի ծննդյան տոնը: Նրան գիտեն ու գնահատում են որպես հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման կողմնակցի»,-գրել է պատգամավորը՝ նշելով, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները հիմնված է երկու ժողովուրդների՝ դարերի խորքից եկող բարեկամության վրա:
Սարալիևն առողջություն է մաղթել Վանեցյանին, բարեկեցություն, խաղաղություն, երջանություն և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում: