Միջազգային Քաղաքականություն 

Նա ամեն ինչ կկորցնի, եթե այդպես շարունակի․ Թրամփը նախազգուշացրել է Կիմ Չեն Ընին

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին նախազգուշացրել է երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացման դեպքում «ամեն ինչ կորցնելու» ռիսկի մասին: Այս մասին Թրամփը գրել է թվիթերյան իր էջում, փոխանցում է Լենտան։

«Կիմ Չեն Ընը շատ խելացի է, նա ամեն ինչ կկորցնի, եթե թշնամական վերաբերմունք ցուցաբերի: Մենք Սինգապուրում ստորագրել ենք դենուկլեարիզացիա: Նա չի ցանկանա փչացնել առանձնահատուկ հարաբերությունները Միացյալ Նահանգների նախագահի հետ»,-գրել է Թրամփը:

Նույն շարքից