Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը բացահայտել է Ռուսաստանի և Բելառուսի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման մանրամասները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշել է Օրեշկինը, բանակցություններից հետո երկրների միջև վիճահարույց հարցերը նվազել են: Մասնավորապես, հնարավոր է եղել զգալիորեն միավորել կողմերի դիրքորոշումները նավթի և գազի հարցի վերաբերյալ:
Բացի այդ, մշակվել են այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են նավթի շուկայի կարգավորումը, գյուղատնտեսությունը, կապը և մաքսակետերի հետ կապված հարցերը․ «Մենք շատ արդյունավետ աշխատեցինք»,-ասել է նա:
Հանդիպման ընթացքում փորձագիտական մակարդակով ստացված ցուցումների վերաբերյալ մանրամասն աշխատանքները կսկսվեն այսօր՝ դեկտեմբերի 9-ին:
Հիշեցնենք, որ Պուտինի և Լուկաշենկոյի միջև բանակցությունները տեղի են ունեցել շաբաթ օրը՝ դեկտեմբերի 7-ին, Սոչիում: Դրանք տևել են ավելի քան հինգ ժամ: Ռուսաստանի և Բելառուսի առաջնորդների հաջորդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում: