Հայաստան Քաղաքականություն 

Իմ քայլը խմբակցության խնդրանքով ԱԺ նիստը 20 րոպեով ընդմիջվեց

analitik.am

Քիչ առաջ ԱԺ-ում կառավարության կողմից ներկայացված բանկային գաղտնիքի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի առաջին ընթերցման քվեարկությունից առաջ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ խմբակցությունը 20 րոպե ընդմիջում է խնդրում:

Նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել էր, որ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի այն դրույթը, որը Կենտրոնական բանկին իրավասություն էր տալիս հրապարակելու անպարտաճանաչ պարտատերերի անունները/ անվանումները:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի  անդամ Վարդան Աթաբեկյանը նշել էր, որ թեև հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել, այնուամենայնիվ այն խնդրահարույց է համարում, և կարծում է, որ շատ հարցեր կարգավորման կարիք ունեն:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը նախագծի վերաբերյալ բացասական էր, ուստի խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը  գործընկերներին հորդորել էր դեմ քվեարկել նախագծին:

 

Նույն շարքից