Հասարակություն Տեսանյութեր 

Տղամարդը կերել է 120 հազար դոլարով վաճառված բանանը /Տեսանյութ/

analitik.am

 

 

Նկարիչ Դեվիդ Դատունան կերել է բանանը, որը ցուցահանդեսում ցուցադրվել է որպես արվեստի գործ և վաճառվել 120 հազար դոլարով։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Ինսթագրամում, փոխանցում է Լենտան։

Կադրերում երևում է, թե ինչպես է նկարիչը մի խումբ մարդկանց առջև ուտում բանանը։ Իր գործողությունը տղամարդն անվանել է «Քաղցած նկարիչ»․ «150 հազար դոլարի համար շատ համեղ է։ Ձեր մոտ էլի կա՞»,-ասել է նա։ Deutsche Welle-ը գրել է, որ դրանից հետո նկարչին դուրս են հանել պատկերասրահի աշխատակիցները։

Դեկտեմբերի 6-ին հայտնի է դարձել, որ «Art Basel» միջազգային արվեստի տոնավաճառում մթերային խանութից գնված սովորական բանանը ցուցադրվել է որպես արվեստի գործ։ Իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանն այն գնել է Մայամիի սուպերմարկետներից մեկում, այնուհետև ամրացրել է այն Փարիզի Perrotin պատկերասրահի պատին։ Նա բանանը գնահատել է 120 հազար դոլար։

Պատկերասրահի սեփականատեր Էմանուել Պերոտենն ասել է, որ բանանի գնորդը եղել է ֆրանսիացի մի կին, ով նախկինում ձեռք էր բերել իտալացու աշխատանքները։ Բանանը երկրորդ անգամ վաճառելուց հետո որոշվել է գինը բարձրացնել 150 հազար դոլարով, սակայն այն այլևս չեն գնել:

 

 

 

Նույն շարքից