Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Բանկային գաղտնիքի մասին օրենքի նախագիծն ընդունվեց

analitik.am

Բանկային գաղտնիքի մասին օրենքի նախագիծն առաջացավ ԱԺ հավանությանը:

Քվեարկությունից առաջ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ նախագծում ԿԲ-ն չի ներառել անպարտաճանաչ պարտատերերին առնչվող հարցը, ինչն Իմ քայլը խմբակցության համար  կարևոր ու սկզբունքային է. «Առաջին ընթերցման ժամանակ մենք կողմ կքվեարկենք՝ պայմանով, որ խմբակցության առաջարկները երկրորդ ընթեցրման ժամանակ ներառվեն նախագծում»:

Օրենքն առաջին ընթեցրմամբ ընդունվեց 57 կողմ, 38 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ: Կողմ քվեարկեց միայն Իմ քայլը խմբակցությունը:

Նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել էր, որ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի այն դրույթը, որը Կենտրոնական բանկին իրավասություն էր տալիս հրապարակելու անպարտաճանաչ պարտատերերի անունները/ անվանումները:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի  անդամ Վարդան Աթաբեկյանը նշել էր, որ թեև հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել, այնուամենայնիվ այն խնդրահարույց է համարում, և կարծում է, որ շատ հարցեր կարգավորման կարիք ունեն:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը նախագծի վերաբերյալ բացասական էր, ուստի խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը  գործընկերներին հորդորել էր դեմ քվեարկել նախագծին:

Նույն շարքից