Միջազգային Քաղաքականություն 

Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտնել է, թե ինչու է բարդացել Մոսկվայի հետ հարաբերությունները

analitik.am

Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարրենբաուերը հայտարարել է, որ Բեռլինում չեչեն նախկին դաշտային հրամանատարի սպանությունը բարդացրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս մասին նա խոսել է Bild am Sonntag-ին տված հարցազրույցի ժամանակ:

Ըստ նախարարի, կառավարությունն այժմ խորհրդակցություններ է անցկացնում Ռուսաստանի հետագա գործողությունների վերաբերյալ: Կրամպ-Կարրենբաուերը կարծում է, որ Մոսկվան «վերջապես պետք է իր ներդրումն ունենա հանցագործության քննության գործում»:

Պաշտպանության նախարարության ղեկավարը նաև նշել է, որ սպանությանը Մոսկվայի մասնակցության ապացույցները լուրջ են:

Դեկտեմբերի 5-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել ձեռնպահ մնալ Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության մասին շահարկումներից, քանի դեռ ընթանում է քննությունը:

Նույն շարքից