Մինչև ապրիլի 1-ը գազի գնի փոփոխություն չի լինելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Հարցին, թե ինչ է լինելու ապրիլի 1-ից հետո փոխվարչապետն ասել է, որ այս պահին որևէ ավել բան չի կարող ասել:
Գրիգորյանի խոսքերով գազի գնի վրա ազդող երեք բաղադրիչ կա՝ գինը սահմանին, որը գուցե ունի քաղաքական ենթաբաղադրիչ. «Այն այս պահի դրությամբ արտոնյալ է: Երկրորդ բաղադրիչը հայկական Գազպրոմի տնտեսավարումն է, իսկ երրորդը հայկական Գազպրոմի ներդրումն է, որովհետև այդ ձեռնարկությունը, եթե ներդրումներ չանի, կմաշվի: Պետք է լինի ներդրումային պլան, որպեսզի ծառայությունը մատուցվի անվտանգ ու արդյունավետ:
Բանակցություններն այս երեք բաղադրիչների մեջ է: Դրանք այս պահին դեռ ամփոփված չեն, դրա համար հստակ հնարավոր չէ ասել, թե ինչ կլինի ապրիլի 1-ից հետո»: