Ասում են, թե ճգնաժամ կա, մենք էլ ասել ենք, որ ներկայացնեն այդ ճգնաժամը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ նախագծի մասին և պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում ունի ԲՀԿ-ն:
Ծառուկյանի խոսքերով, եթե ճգնաժամը ներկայացնեն, իրենք կողմ կքվեարկեն, սակայն ՍԴ-ում որևէ ճգնաժամ չկա: