Քաղաքականություն 

Մենք խնձորի մասին ենք խոսում, մեզ ձմերուկ են ցույց տալիս. Ծառուկյանը կրկին խոսեց շեյխերի մասին

analitik.am

Մարդիկ եկել էին գործով, ամոթ է: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ կրկին խոսելով շեյխերի հայտնի պատմության մասին:

«Ի՞նչ կապ ունի, թե թագավորի որ տղան է: Թագավորի ընտանիքից էր…եկել էին բիզնես ծրագրով, ներդրումներ անելու համար, իսկ մնացածը թողնում եմ ձեր հայեցողությանը»,-ասաց Ծառուկյանը:

Հարցին՝ նորից դիմելու է արդյո՞ք նրանց, եթե պոտենցիալ ներդրողները հիասթափված են. ԱԺ պատգամավորն ասաց՝ ով էլ լիներ, էլ չեր գա նման մոտեցումից հետո. «Նրանք ասացին, որ անցանկալի հյուր են զգացել իրենց»:

«Մենք ուզում ենք, որ մեր երկիրը զարգանա, մենք չենք խանգարում, չենք խոչընդոտում: Սա մեր երկիրն է, ժողովրդի սպասելիքը պետք է իրականություն դարձնել: Ես չեմ հասկանում մարդկանց մտածելակերպը՝ մենք խոսում ենք խնձորի մասին, ցույց են տալիս ձմերուկ, խեղաթյուրում են իրականությունը: Կարևոր չէ, որ ջինսով էին եկել, կարևոր է, որ եկել էին ներդրումներ անելու: Պետք է մոտենալ, ծանոթանալ հրավիրել համարներ փոխանակել:

Ծառուկյանն անձնական շահ չունի, ուզում է, որ լավ լինի: Մենք պատրաստ ենք կազմակերպել ամեն ինչ»:

ԲՀԿ առաջնորդը հիշեցրեց, որ ներդրողներն անվճար հիվանդանոց էին կառուցելու Երևանում. «Մարդիկ այսօր հիվանդանոցներում պետպատվերով հերթի մեջ կանգնած են»:

Ինչ վերաբերում է հյուրանոցին, հարցն ընթացքի մեջ է։

Նույն շարքից