Հասարակություն 

Արտակարգ դեպք՝ Երևանում. Որդին կասկածվում է բենզինով մոր նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչ Վարդան Ջանբարյանցի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 8-ին, Շենգավիթ վարչական շրջանում սպանության փորձի ահազանգի փաստով: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 15:50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին է ահազանգել Վերին Չարբախ փողոցի տներից մեի բնակիչ, 65-ամյա Հասմիկ Մ.-ն և հայտնել, որ որդին բենզինը լցրել է իր վրա և ուզում է այրել:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի և Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Վ. Ջանբարյանցի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մայրը հայտնել է, որ որդին վիճաբանության ժաանակ բենզինը լցրել է իր և ննջասենյակի հատակին ու փորձել է այրել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում արարքն ավարտին չի հասցրել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հնարավոր է՝ արարքը սպանության փորձից վերաորակվի գույքի դիտավորյալ ոչնչացում, իսկ կասկածյալ՝ 46-ամյա Գագիկ Մ.-ն 2-րդ կարգի հաշմանդամ է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից