Հայաստան Քաղաքականություն 

2 պատճառ, թե ինչու պետք է Արայիկ Հարությունյանը հրաժարական տա Գևորգ Լոռեցյանի գործից հետո

Արթուր Ղազինյանն իր էջում գրում է.

«Եթե նախարարի տեղակալին ձերբակալում են առերևույթ կաշառքի և կոռուպցիայի մեղադրանքով, ապա նախարարը պետք է ներկայացնի հրաժարական առնվազն երկու պատճառով.

1.Ապացուցելու համար, որ ինքը առնչություն չունի կատարված հանցանքի հետ և այն իր հետ համաձայնեցված չի եղել, և

2.Իր տեղակալի կողմից կատարած հանցանքի համար կրում է քաղաքական պատասխանատվություն և ընդունում է, որ որպես նախարար իր տեղում չի գտնվել և չի տիրապետել նախարարությունում տիրող իրա իրավիճակին։

Ընդունված է համարել, որ նախարարի տեղակալը՝ առանց նախարարի գիտության և համաձայնության, չի մտնում կոռուպցիոն գործարքների մեջ։ Սա կանոն է, որ կիրառվում է պետական կառավարման համակարգի բարձր էշելոններում։

Լինում են բացառություններ, երբ տեղակալը գործում է ինքնագլուխ և իր գործողությունները չի համաձայնեցնում իր ղեկավարի հետ։ Սակայն դա լինում է միայն այն դեպքերում, երբ ղեկավարը, տվյալ պարագայում նախարարը, առավելապես սուբյեկտիվ պատճառներով, իր տեղում չէ և նրան ոչ ոք իր ղեկավարած կառույցում լուրջ չի ընդունում։

Երրորդ իրավիճակ չի լինում։

Հետևություններ թողնում եմ ձեզ, հարգելի քաղաքացիներ»։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից