Հասարակություն 

Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է․ Ով է հարսնացուն

analitik.am

Հայտնի կատակերգու Եվգենի Պետրոսյանն ամուսնացել իր 30-ամյա օգնական Տատյանա Բրուխունովայի հետ: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Комсомольская правда»-ին։

Ըստ աղբյուրի, Պետրոսյանն ու Բրուխունովան ամուսնացել են 2019 թվականի դեկտեմբերի սկզբին: Սա 74-ամյա կատակերգուի 5-րդ ամուսնությունն է։

Նշվում է, որ երեք օր առաջ Պետրոսյանի օգնականն Ինսթագրամի իր էջում ծաղկեփնջի լուսանկար է հրապարակել։ Մեկնաբանություններում վերջինիս հետևորդները ենթադրել են, որ այն հարսանեկան փունջ է։

Բրուխունովան աշխատել է Պետրոսյանի նախկին կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի մոտ որպես կայքի համակարգող:

Նույն շարքից