Քաղաքականություն 

Հարցեր կան, որոնց պատասխանները պետք է ստանանք նաև Սերժ Սարգսյանից. Քոչարյան

analitik.am

Ազգային ժողովն այսօր քննարկեց Ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի աշխատանքների ժամկետը ևս 6 ամսով երկարաձգելու հարցը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ հանձնաժողովի աշխատանքներում դիմադրություն, որպես այդպիսին, չի եղել, գուցե եղել է չհասկացվածություն, բայց հանձնաժողովը կարողացել է հաղթահարել դրանք, իսկ այսօր կա լիարժեք առաջ գնալու հնարավորություն:

Ինչ վերաբերում է մասնավորապես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հանձնաժողով հրավիրելուն, Քոչարյանը նշեց, որ հանձնաժողովը պարտավոր է լսել նրան, քանի որ հենց նա է եղել է գլխավոր հրամանատարը. «Հարցեր կան, որոնց պատասխանները պետք է ստանանք նաև պարոն Սերժ Սարգսյանից, իսկ դրանից առաջ՝ բոլոր այն պաշտոնյաներից, որոնք պաշտոնավարման ընթացքում կառավարման առումով առնչություններ են ունեցել»:

Նույն շարքից