Հասարակություն 

Ո՞վ է պատասխանատու Երևանում այս սպանդի համար /լուսանկարներ/

analitik.am

Երևանի ավագանու «Լույս» խմբակցութան ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանն իր էջում գրում է.

«Սա Ֆուչիկի 29 շենքի բակն է, որտեղ, բոլոր բարձրաձայնումներն անտեսելով, տարածքի սեփականատերն իրականացնում է ծառահատում։ Արդեն իսկ տապալվել են բազմաթիվ ծառեր, ընդհուպ մինչև եղևնիներ։

Առաջիկայում, իհարկե պարզ կդառնա՝ ո՞վ է սեփականատերը, ո՞վ է սկսվելիք շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն տվել և ինչի՞ դիմաց։

Մինչ այդ՝ ո՞վ է պատասխանատու այս սպանդի համար։ Ու չասեք՝ մասնավոր տարածք է, ի՞նչ կուզի կանի»:

 

Նույն շարքից